Փակ շուկայի դիմացի գետնանցումը համալրվել է հատուկ վերելակով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Screenshot 2023-08-16 133511

Փակ շուկայի դիմացի գետնանցումը համալրվել է հատուկ վերելակով, որ նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։  Այս մասին գրառում է  կատարել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և կից տեսանյութ հրապարակել։

«Հարթակը կառուցվել է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան։ Սարքից անվտանգ և ինքնուրույն օգտվելու բոլոր կանոններին  կարելի է ծանոթանալ վերելակի մոտ փակցված ուղեցույցի միջոցով։

Այս տարի նախատեսում ենք տեղադրել շուրջ 20 նմանատիպ սարքավորում»,- գրել է նա։

—ԼՀ