4 տարի փորձել են Աշոտյանին կալանավորել, չէր ստացվում, Քյարամյանն ասեց՝ ես կանեմ. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

Արմեն Աշոտյանը կալանավորված է, որովհետև կարողանում էր հերձել Նիկոլ Փաշինյանի ստերը և մանիպուլիացիաները։ Արմենը ուներ և ունի միջազգային փայլուն կապեր, նրա ձայնը լսելի է ոչ միայն հայաստանյան հարթակում, այլ նաև միջազգային։ Այս մասին «Դեմոկրատիայի իրական դեմքը» խորագրով ակցիայի ժամանակ հայտարարեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Նիկոլ Փաշինյանը ատում է միտքը, ատում է ինտելեկտը, ատում է արժանապատվությունը։ Արմենը քաղաքական բանտարկյալ է, դա հաստատել է Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը՝ ԵԺԿ-ն»,-ասաց նա։

Զոհրաբյանի խոսքերով, Աշոտյանին 4 տարի փորձել են կալանավորել, սակայն չի ստացվել․ «Արգիշտի Քյարամյանն ասաց՝ ես կանեմ»,-նշեց Զոհրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ