Մեր աչքի առաջ տեղի է ունենում Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. կոնգրեսական Փալոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

fac81172-f131-4de0-aa5d-eefcf6212f77.jpg

Մեր աչքի առաջ տեղի է ունենոմ Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը:

«Պետքարտուղարությունն ու միջազգային հանրությունը պետք է հստակեցնեն, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառեն։ Այժմ սահմանի չբացումը կհանգեցնի աներևակայելի հումանիտար ճգնաժամի», - գրել է պաշտոնյան։

Նշենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Կոռնիձորում է։ Ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տվել այն տեղափոխել Արցախ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բեռն ուղարկելը որակել է որպես «սադրանք»։

--00—ԶՀ