Հայ-ուզբեկական առևտրային հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ուզբ

 Նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 3-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցել է Առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Չնայած նրան, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառությունն արագորեն աճում է, այնուամենայնիվ բացարձակ թվերը դեռ փոքր են։ Հայ-ուզբեկական առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ թե՛ արտահանման, թե՛ ներկրման առումով։ Ուզբեկստանի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում է ակնկալվում, մասնավորապես, ոսկերչության, ադամանդագործության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում» ֊ նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև հավելել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում երկու երկրների միջև հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ։

 Անկնկալվում է ակտիվ փոխգործակցություն հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, գյուղատնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։

--00—ԼՀ