ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ուզբեկստանը սկսել է ապրանքների մատակարարումը դեպի Եվրոպա Կասպից և Սև ծովերով։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Ուզբեկստանի ԱԳ նախարար Վլադիմիր Նորովը։
«Պղնձի խտանյութով առաջին գնացքը կանցնի ավելի քան 4000 կմ ընդհանուր երկարությամբ երթուղիով։ Գնացքը կհետևի «Ուզբեկստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Բուլղարիա/Եվրոպա» երթուղուն»,-գրել է նա՝ այս կերպ ՀՀ տարածքները ներկայացնելով որպես Ադրբեջան։
--00—ՅՄ