Միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, երբ ԱՀ-ում մարդիկ սովամահ են լինում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

արմ

Իրավապաշտպան Էվելինա Օչաբը, որի գործունության հիմնական ուղղություններից է աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումները,  Forbes-ում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր հոդվածում իրավապաշտպանը մեջբերել է ՄԱԿ-ի փորձագետների՝ օգոստոսի 7-ի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով բնակչությունը բախվել է սննդամթերքի, պարենի, բժշկական և հիգիենայի պարագաների կտրուկ պակասի հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ