Միջազգային հանրությունը չպետք է 18 օր 120 հազար մարդու շրջափակման մեջ պահելն ընկալի որպես նորմալ բան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

i-patasxan-zlm-neri-bazmativ-h-n201956-1

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:

«18 օր է, ինչ Ադրբեջանը շարունակում է խախտել Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու հիմնարար իրավունքները՝ նրանց պահելով շրջափակման մեջ, ինչն անթույլատրելի է։ Միջազգային հանրությունն այսօր դա չպետք է ընկալի որպես նորմալ բան։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կոպիտ խախտումների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում:

--00—ՅՄ