Կորեայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն․ ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

l-0x0wh-786x458z-1

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը Ազատագրման օրվա կապակցությամբ: Այս մասին նշված է արտգործնախարարության թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։

«Կորեայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն ու բարգավաճում և ակնկալում ենք փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում»,- ասված է գրառման մեջ:

--00—ՅՄ