Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

4

Հայաստանը 2023 թվականի հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.4%:

Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։

Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես՝ 2022թ․ հունվար–հունիսի համեմատ արտահանումն աճել է 72.8%-ով։

—ԼՀ