Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տասը ամսում աճել է 9.2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

տնտե

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին 9.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.4 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին 2022-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ  ավելացումը կազմել է 23.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.1 տոկոսով:

2023 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.6 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.5 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 41.2 տոկոսով:  Ընդ որում՝ նախորդ տարվա 10 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 38.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 42.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 390.27 դրամ:

--00—ԼՀ