Տաջիկստանում 13 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

հեղ

Տաջիկստանում հորդառատ անձրևների պատճառով 13 մարդ է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի մամուլի ծառայությունը։

«Երեկ (խմբ․՝ օգոստոսի 27-ին) հորդառատ անձրևների պատճառով տարերային աղետ է տեղի ունեցել Վահդաթում և Ռուդակիի շրջանում, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում`11-ը՝ Վահդաթում, 2-ը՝ Ռուդակիի շրջանում», - նշված է հաղորդագրությունում։

Ռահմոնը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին և հանձնարարել վարչապետին, Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեին, մյուս համապատասխան կառույցներին ու մարմիններին՝ օգնություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին, անհետաձգելի միջոցներ ձեռնարկել տարերային աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ