Ազնավուրի հուշարձանի մրցույթին ներկայացված որևէ էսքիզ չի ընտրվել. կլինի երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ան

Երեկ ամփոփվել է Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման համար հայտարարված մրցույթը: Թեև ներկայացվել էր 37 հայտ, սակայն որևէ էսքիզ չի ընտրվել: 

Քաղաքապետարանից հայտնել են, որ կհայտարարվի մրցույթի երկրորդ փուլ: Արտերկրից ճարտարապետների ներգրավվածությունը ապահովելու համար ավելի մեծ իրազեկում կկազմակերպվի: 

Հուշարձանի տեղադրման մրցույթը հայտարարվել է Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նախատեսվում էր հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, սակայն այժմ դիտարկվում է Ազնավուրի հրապարակը: 

--00—ԼՀ