Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է որոտացել․ ՌԴ երեք մարզեր ենթարկվել են ԱԹՍ-ների հերթական հարձակման

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1118940

Ռուսաստանի Բրյանսկի, Ռոստովի և Մոսկվայի մարզերում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Տեղի իշխանությունների կողմից արձանագրվել են նյութական վնասներ։ Ռոստովի մարզում կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի գրառումից, Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում հակաօդային պաշտպանությանն ուժերը գիշերն ԱԹՍ են խոցել։

«Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները», - գրել է նա «Telegram»-ի իր ալիքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ