Օդեսան ու Խարկովը ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

67849589_605

Օդեսան ու Խարկովը կրկին ենթարկվել են ԱԹՍ-ների ու հրթիռային հարվածների։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ԱԹՍ հարձակումները տեղի են ունեցել հունվարի 17-ին, ինչի հետևանքով առնվազն 3 մարդ է տուժել։ Օդեսայի քաղաքապետն իր հերթին նշել է, որ Պրիմորսկի շրջանի շենքերից մեկը զգալի վնասվել է, ավելի քան 100 մարդ տարհանվել է։

Ըստ Ուկրաինայի պաշտպանության ուժերի հարավային հրամանատարության՝ Օդեսայի ափերի մոտ 11 ԱԹՍ է խոցվել։

«Հակառակորդի հարձակման հետևանքով 17 մարդ վիրավորվել է, մեկ մարդ մահացել է։ Բոլորը քաղաքացիական անձինք են։ Ավերվել ու վնասվել է 19 տուն, այդ թվում՝ հիվանդանոց, ոչնչացվել է 14 ավտոմեքենա»,- հաղորդել է Խարկովի մարզի ոստիկանությունը։

--00—ՅՄ