Կիևում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով բազմահարկ բնակելի շենք է վնասվել. տուժել է երկու մարդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

l-9tR0LfsFfD

Երեկ գիշերը ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարձակում է գործել Կիևի վրա։ Այս մասին հայտնել են Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Նշվում է, որ Կիևի Սոլոմենսկի շրջանում հարվածի արդյունքում մասամբ ավերվել է բազմահարկ բնակելի շենքերից մեկի 24-րդ, 25-րդ և 26-րդ հարկերի արտաքին պատերը, ինչից հետո բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Նշվում է նաև, որ հարվածի հետևանքով տուժել է երկու բնակիչ, որոնցից մեկին հոսպիտալացրել են, մյուսին տեղում ցուցաբերել բուժօգնություն։

--00—ՅՄ