Հակոբ Արշակյանը և պատգամավոր Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագրերը․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

l-pdbKuAAANV

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագիրը։ Գրում է «Հետք»-ը։

«Հայտարարագրերի մասին օրենքի նպատակն է իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնողների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է: Իսկ հայտարարագիրը թերի լրացնելու, ունեցվածքը թաքցնելու դեպքում պաշտոնյաները ենթարկվում են պատասխանատվության՝ սույն օրենքով սահմանված կարգով։

Մենք ուսումնասիրեցինք ԱԺ-ի պատգամավորների հայտարարագրերը՝ հասկանալու, թե արդյոք դրանք ամբողջական են լրացված։ Պարզեցինք, որ կան պատգամավորներ, որոնք ամբողջական չեն լրացրել իրենց հայտարարագիրը։

Հայտարարագրերը թերի լրացրած պատգամավորները 

Հակոբ Արշակյանը 2021-ի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, իսկ օգոստոսի 4-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Մինչ ԱԺ-ն նա եղել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների (այժմ՝ԲՏԱ) նախարարի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախարար։ 

Հակոբ Արշակյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր է ներկայացրել 2023-ի մայիսի 11-ին։ Նա իր հայտարարագրում չի նշել, որ 2016-ի հուլիսի 11-ից «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի ղեկավարն է։ Այս տեղեկությունը իր նախորդ հայտարարագրերում նույնպես բացակայում է։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ այս ՀԿ-ն գրանցված է Հակոբ Արշակյանի բնակության հասցեով։

«Հանրային ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայտարարագրի «Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում պետք է նշվի ոչ առևտրային կազմակերպության անվանումը, որին հայտարարատու պաշտոնատար անձն անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում։ 

«Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված է․ «Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ