Ադրբեջանը հարձակում է սկսել ԼՂ-ի էթնիկ հայ բնակչության դեմ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

հել

Այսօր Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության դեմ՝ խախտելով հրադադարի սեփական պարտավորություններն ու Հելսինկյան սկզբունքները: Այդ հարձակումները պետք է դադարեն։

Այս մասին ասված է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի X-ի (նախկին Twitter-ի) պաշտոնական միկրոբլոգում:

«Մենք հատկապես անհանգստացած ենք ադրբեջանական «տարհանման» ծրագրերով, որոնք ամիսներ շարունակ շրջափակման, վերացման հռետորաբանության և հումանիտար ճգնաժամից հետո, հասկանալի է, որ սնում են վախն էթնիկ զտումներից: Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը և բարեխղճորեն վերադառնա խաղաղ բանակցություններին», - նշված է մեկ այլ գրառման մեջ:

 --00—ԼՀ