Անմիջապես ճանաչել Արցախի անկախությունը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կամք

Ազգային Արժենքերի պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հակառակ մեր զգուշացումներին և բազմաթիվ դիմումներին, Հայաստանի Հանրապետության կառավարութունը և իշխող ՔՊ վերնախավը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ շարունակում են իրականացնել անթույլատրելի և հանցավոր քաղաքականություն, որի համար այս պահին բոլոր որոշում կայացնողները, վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության, նրանք լինեն իշխանության թե ընդդիմադիր ճամբարներում։

Մյուս կողմից նկատի ունենալով ստեղծված աղետալի իրավիճակն  ու ժամանակի սղությունը, և զերծ մնալու համար Հայսատանի ներսում անկայունության ստեղծման վտանգից, սույնով վերջին անգամ դիմում ենք ՀՀ կառավարությանը , Ազգային Ժողովին և պահանջում ենք

1. Անմիջապես ճանաչել Արցախի անկախությունը

 2. Ոչ մի դեպքում չթողնել ՀՀ ում ապրող արցախահայերի և նրանց արդարացի պահանջների նկատմամբ հալածանքների իրականացում

 3. Ջերմուկում կամ նրա մոտակայքում հրավիրել Հայ Ռուս Իրանական զորքերի զորավարժություններ

 4. Զերծ մնալ Արցախի անվտանգության և իրավունքների համար, Հայաստանում սկսվող ժողովրդական բողոքի հավաքների նկատմաբ ձերբակալություններից և ոստիկանական բռնություններից

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնություն»:

 --ԼՀ--