Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի նոր պետ է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի նոր պետ նշանակելու մասին։ Որոշման մեջ մասնավորապես նշված է․

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝

Արտաքին գործերի նախարարությունից գործուղված պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի խորհրդական Մանվել Հրանտի Ավետիսյանին 2023 թվականի սեպտեմբերի 22-ից նշանակել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ»։

 

--00—ԱՊ