Արցախի ներկայացուցիչները մեկնել են Եվլախ՝ հանդիպելու ադրբեջանցիների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

Արցախի ներկայացուցիչներն արդեն մեկնել են Եվլախ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։

Այս մասին հայտնում են Բաքվի լրատվամիջոցները, որոնց հաղորդման համաձայն արցախյան պատվիրակությանն ուղեկցում են ռուս խաղաղապահները, նրանք Եվլախ են մեկնում Աղդամի ճանապարհով։

 Նույն աղբյուրների համաձայն, հանդիպումը սպասվում է ժամը 13:00-ին, ըստ ամենայնի, հայկական պատվիրակությունը ղեկավարում է պետնախարար Արթուր Հարությունյանը։

 Ըստ 24News-ի տեղեկությունների, նախագահ Սամվել Շահրամանյանը Եվլախ չի մեկնել։

--00—ԼՀ