Եվլախ մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ չի հասել Ստեփանակերտ. Արցախի ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

արց

Ադրբեջանի հետ բանակցությունների մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ Ստեփանակերտ չի հասել։

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Aysor.am-ին ասաց, թե այս պահին որևէ տեղեկեություն չի կարող փոխանցել՝ ինչ են բանակցել Եվլախում։

«Դեռ ոչինչ չեմ կարող ասել, մեր պատվիրակությունը դեռ ճանապարհին է, Ստեփանակերտ չեն հասել»,- Aysor.am-ին ասաց Իշխանյանը։

Հիշեցնենք՝ Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։

Նշվում է, որ բանակցություններում քննարկվել է արցախահայերի վերաինտեգրման հարցը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք՝ արցախյան կողմից բանակցությունների մեկնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում են խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու, նաև՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։

--00—ԼՀ