Այսօր ավելի դաժան է, քան անգամ 2020 թ. պատերազմի օրերին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

տատ

«Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

Այսօր հայոց նորանկախ պատմության ամենադառը, ամենաստորացված օրն է: Այն մարդիկ էլ, որոնք կոտրեցին ՀՀ–ի մեջքը՝ հանձնելով Արցախը երեք տասնամյակ տևած դաժան պայքարից հետո, կխոսեն անկախությունից ու անգամ երջանկությունից...վտանգավոր մարդիկ են այսօր մեր երկրի գլխին, որոնց անգամ մարդ լինելն է առհասարակ հարց: 

Այսօր ավելի դաժան է, քան անգամ 2020 թ. պատերազմի օրերին, այն ժամանակ կարող էիր օգնել, հասնել, գնալ մարդկանց մոտ, ձեռքները բռնել, մի բան հասցնել, բժիշկները կարող էին գնալ, կյանքեր փրկել, այսօր մարդիկ մենակ են՝ թանկ, հարազատ, ծանոթ, անծանոթ հայ մարդիկ մենակ են՝ առանց ուտելիք, դեղորայք, էլեկտրաէներգիա, կորածներով, վիրավորներով, անհայտ ճակատագրերով՝ կրակոցների, վտանգների, անորոշության ու դավադրությունների կիզակետում...

Ինչևէ, այսօր ՄԱԿ–ի ԱԽ նիստն է, միակ բանը, որ պետք է անի Հայաստանը, դա հարկադրել միջազգային հանրությանն ապահովել Արցախի հայերի տեղափոխումը՝ անվտանգ ու ապահով՝ առանց որևէ ձերբակալությունների ու նվաստացումների: Մարդիկ սարսափելի վիճակում են, պետք է միջազգայինների ներգրավվածություն, պետք է օգնություն այդ ամենը կազմակերպելու համար: Կասկած չունեմ, որ միջազգայինները այդ էվակուացիայի ու դրան հաջորդող օգնության պահը վաղուց են պլանավորել, իրենք լավ տեղյակ էին, որ այսօրը գալու է: 

Այսօր միջազգային բացառիկ կոնսոլիդիացիան ապահովելու օր է, որ Արցախի հայերին փրկենք, ի վերջո իզուր չէր չէ՞ Փաշինյանը նշաձող իջեցնում Արցախի հարցում...»։

--00—ԼՀ