Ալիևը պայմանագրի միտք չունի, օկուպացնում է ՀՀ տարածքները ավելի հարմար դիրքեր զբաղեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Ալիևը պայմանագրի միտք չունի, օկուպացնում է ՀՀ տարածքները ավելի հարմար դիրքեր զբաղեցնելու համար: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի համոզմամբ, Ալիևը  նպատակ ունի նաև ապահովել Նախիջևանի հետ ցամաքային կապ։

Ըստ ադրբեջանագետի՝ ՀՀ-ի դեմ ագրեսիայի գաղափարական հիմքերը դրվել էին դեռևս 2013 թվականին։

Փորձագետի կարծիքով, հենց այս առումով խաղաղության դարաշրջանը դառնում է կեղծ։ Հայրապետյանը նաև նշեց, որ իշխանությունն ու Փաշինյանը ստախոսներ են, քանի որ 2021 թ․-ի ընտրությունների ժամանակ նրանք խոսում էին Արցախի ինքնորոշման և կարգավիճակի մասին, իսկ հիմա հայտարարում են, թե ռեսուրսներ և հնարավորություն չունեն ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, ազատությունը և իրավունքները։

--00—ԱՊ