ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ ներկայացուցիչը հետևել են ԱՀ-ից բռնի տեղահանվածների կարիքների գնահատման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

photo_2023-09-26_17-20-02

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան:‼️

Անահիտ Մանասյանն ու Քրիսթինե Վայգանդը հետևել են բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ: 

Պաշտպան Անահիտ Մանասյանը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր անմիջական ուշադության ներքո է:

Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

--00—ՅՄ