Արցախի ՊԲ մարտիկները կռվել են առյուծի պես. Գոհար Մելոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

գոհ

Ադրբեջանի իշխանությունների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 24 ժամ տևած մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմում են 192 զոհ և 512 վիրավոր։

«Ռազմագետները կփաստեն, որ 1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է»,- այս մասին գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Սա, ըստ նրա, նշանակում է, որ Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները, ավելի քան 9 ամիս լինելով կատարյալ շրջափակման մեջ և հակառակորդի լիարժեք օդային և հրետանային միջոցների կատարյալ գերակայության պայմաններում, կռվել են առյուծի պես։

«Սա հերքում է Հայաստանում տարածվող այն թշնամական և դավաճանական թեզը, որ հայ ժողովուրդն այլևս ունակ չէ դիմադրության և միակ հույսն է ապավինել թուրք-ադրբեջանական տանդեմի ողորմությանը։

Փառք ու պատիվ մեր հերոսներին, որոնց անունները և գործած սխրանքներն այդպես էլ անհայտ մնացին մեր հանրությանը»,- նշել է Մելոյանը։

--00—ԼՀ