ԵՄ-ն հայտարարել է, որ Բաքուն միջազգային դիտորդներին թույլ չի տվել մտնել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

մա

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն ասել է, որ Ադրբեջանը դեռևս հասանելիություն չի տրամադրել անկախ միջազգային դիտորդներին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դիտարկելու համար։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել միջազգային հասանելիություն Լեռնային Ղարաբաղ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև անկախ մոնիթորինգ՝ այնտեղ կատարվող դեպքերի համար, մասնավորապես, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը... Առայժմ այդպիսի հասանելիություն չի ապահովված»,- ասել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն հանդես է գալիս նաև հրադադարի համաձայնություն տված Լեռնային Ղարաբաղի ուժերի համար համընդհանուր համաներում կիրառելու օգտին։

«Այժմ ԵՄ-ի համար, ինչպես ինստիտուտների, այնպես էլ անդամ երկրների համար, կարևոր է ապահովել մարդասիրական հասանելիությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղում… Եվրահանձնաժողովն արդեն օգնություն է հատկացրել, ԵՄ երկրները պատրաստ են դա անել անհատական ​​կարգով»,- պարզաբանել է Ստանոն:

--00—ԼՀ