Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա վերջերս է մտել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

բո

Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա վերջերս է մտել Հայաստան, այս մասին Sputnik Արմենիա-ին ասել է Հայաստանում Ռոսսոտրուդնի չեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ով անձամբ զրուցել է նրա հետ հեռախոսով։

Կապը վերականգնվել է, և Բորդովը հայտնել է, որ իրեն իսկապես տարել են ադրբեջանցի սահմանապահները՝ կապի համար (դա տեսել են Հակարիի կամրջի անցակետն անցնող քաղաքացիները)։ Զրույցից հետո նրան վերադարձրել են անձնագիրը, և նա շարունակել է ճանապարհը։

Բորդովի ջանքերով այս օրերի ընթացքում 406 սլավոնական ընտանիքներ դուրս են բերվել Լեռնային Ղարաբաղից։

--ԼՀ--