Արցախի շուրջ այսօրվա իրավիճակի պատճառը Փաշինյանի որոշումն էր․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Ռուսաստանը սիրտ ունի ղարաբաղցի հայերի համար և շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի համոզմամբ, Արցախի շուրջ Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի պատճառը հենց Փաշինյանի որոշումն էր։

«Լեռնային Ղարաբաղի այսօրվա իրավիճակի հիմքը Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ ճանաչելու Փաշինյանի որոշումն էր։ Ըստ այդմ, նա ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։», - հավելել է Պեսկովը։

--00—ԱՊ