ԼՂ-ում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

39480383_38_142_1219_806_1920x0_80_0_0_4909ec4fd8a180445889f87dc9b87ff7

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, բայց Հայաստանի հետ շփումները կշարունակվեն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ն Երևանի հետ որոշակի քննարկումներ անցկացնում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների հետագա տեղակայման հարցերով։

--00—ՅՄ