Ռուս հայտնի գործիչները բաց նամակ են հրապարակել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1696415264_6988078

Ռուս մի շարք գործիչներ ուղերձ ու բաց նամակ են հրապարակել՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանի, որին Ադրբեջանը գերեվարել է։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Նամակում նշվում է, որ Վարդանյանը միշտ հանդես է եկել ընդդեմ բռնության և հօգուտ իրավահավասար պայմաններում երկխոսության՝ նույնիսկ այն դեպքերում, երբ թշնամանքը անհաղթահարելի է թվում։

«Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։ Կոչ ենք անում նրան հնարավորություն տալ՝ միանալու իր ընտանիքին ու վերադառնալու ստեղծարար աշխատանքի՝ ի շահ մարդկության»,-ասված է նամակում։

--00—ՅՄ