Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, ուրեմն խաղաղության պայմանագիրը ստորագրված է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաքվի հետ խաղաղության գործընթացը պետք է շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա, դրանց մեջ որևէ նոր բան չկա, դրանք արձանագրված են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ԵՄ ղեկավար Շառլ Միշելի կողմից արված հայտարարության մեջ․ դրանք են․

Առաջինը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29.800 քառ. կմ է, Ադրբեջանինը՝ 86.600 քառ. կմ:

Երկրորդը՝ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք՝ սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար, և շատ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի, թե որ քարտեզների վրա է արվելու դա․ «Դա պետք է տեղի ունենա 1995 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ, որ մեր դիրքորոշումը շատ կարծր է»,-ասաց նա։

Եվ չորրորդը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ