Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանում նոր ճգնաժամի կհանգեցնի. Իրանի ԱԽՔ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Screenshot_7

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կհանգեցնի տարածաշրջանում նոր ճգնաժամի և երրորդ ուժերի միջամտության։ Այս մասին Թեհրանում Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

Նա նշել է, որ գործողությունները, որոնք կարող են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ մտցնել, նման են նրանց, որոնք առաջարկվում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում՝ վստահեցնելով, որ դրանք չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը։

Ահմադիանը նաև հայտարարել է, որ Իրանը վճռականորեն դեմ է ցանկացած ծրագրի, որը կհանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության։

--00—ՅՄ