Իսրայելի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանին գտնվող սահմանային անցակետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1121452

Իսրայելի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանին գտնվող սահմանային անցակետը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al-Jazeera-ն։

Նշվում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողություններով պայմանավորված Իսրայելը փակել է Հորդանանի հետ սահմանին գտնվող անցակետը, որով հնարավոր է հասնել Երուսաղեմ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։  Շարժումը հայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին: