Ռուսաստանը մտահոգություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում սրման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

l-0x0wh-786x458z-1

Ռուսաստանը մտահոգություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում սրման կապակցությամբ և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հրաժարվել բռնությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։

«Հաստատում ենք մեր սկզբունքային և հետևողական դիրքորոշումը, որ 75 տարի ձգձգվող այս հակամարտությունը ուժային լուծում չունի և կարող է կարգավորվել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով՝ միջազգային իրավական հիմքով լիարժեք բանակցային գործընթացի միջոցով»,- ասված է ՌԴ ԱԳն հայտարարության մեջ։

--00—ՅՄ