Ադրբեջանի կողմից առաջ քաշվող անկլավների թեման իրավական որևէ հիմք չունի. քարտեզագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1121530

Ադրբեջանն իր անկախության հռչակագրի երկրորդ հոդվածի մեջ նշել է, որ իրավահաջորդն է 1918-20 թվականների Ադրբեջանի, իսկ այդ տարիներին անկլավներ գոյություն չեն ունեցել, հետևաբար Ադրբեջանը պետք է չվավերացված և կեղծ քարտեզները հավաքի և վերադարձնի նախկին ԽՍՀՄ ռազմական շտաբ, որի իրավահաջորդն այժմ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն է։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Մեդիա կենտրոն» հարթակում կազմակերպված «Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները» խորագրով քննարկման ժամանակ ասաց աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը։

Նշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ հանդիպմանն ընդառաջ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանական, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միշելի հետ զրույցում Ալիևը նշել է ութ անկլավի մասին, որոնք, ըստ նրա, «օկուպացված են Հայաստանի կողմից, դրանք պետք է ազատագրել»։

Գալիչյանը ցույց տվեց 1926 թվականի ԽՍՀՄ քարտեզը, որը վավերացվել է Ներքին գործերի նախարարության կողմից և որում որևէ անկլավ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում գոյություն չի ունեցել։ Ավելին՝ այդ քարտեզում ամրագրված ՀԽՍՀ որոշ տարածքներ 1200 քառակուսի կիլոմետր մակերեսով հետագայում փոխանցվել են Ադրբեջանին։ Նույն քարտեզով Հայաստանին Լեռնային Ղարաբաղից բաժանել է միայն Աղավնո գետը։ Հետագայում ադրբեջանցիներին են փոխանցվել հարակից նորանոր տարածքներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ