Տոկունություն ու ուժ եմ մաղթում․ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դդ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թվիթերյան էջում ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ․

«Խորին ցավակցություններս եմ հղում Աֆղանստանի ժողովրդին հազարավոր անմեղ կյանքեր խլած, բազմաթիվ անձանց վիրավորումների հանգեցրած ու ահռելի վնաս պատճառած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։

Տոկունություն ու ուժ եմ մաղթում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։ 

--00—ՍՊ