Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթ Արցախի մեր հայրենակիցների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Արցախի սիրելի հայրենակիցներ, Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական գործարքներին ձեր հասանելիությունը և հարմարավետությունը ապահովելու համար:

Բանկի ծառայությունների փաթեթը ներառում է՝

·         Arca Classic տեսակի վճարային քարտ՝ անվճար,

·         Քարտի սպասարկումը գործողության ամբողջ ժամանակահատվածում՝ անվճար,

·         Օ% կանխիկացման վճար Արդշինբանկի և Ակբա բանկի բոլոր բանկոմատներում,

·         Արդշինբանկ մոբայլ բանկինգ անվճար հավելված:

 

Ծառայությունների փաթեթից օգտվելու համար խնդրում ենք այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Այն դեպքում, երբ արդեն ունեք գործող քարտ Բանկում, կարող եք ստանալ նաև նոր քարտ՝ վերևում նշված պայմաններով:

Նշենք նաև, որ Պետական աջակցության գումարները ևս կարող են փոխանցվել Բանկում ձեր արդեն գործող կամ նոր բացված քարտին, որը կարող եք ստուգել նաև Արդշինբանկի մոբայլ բանկինգ հավելվածով:

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բանկը կատարել է փոփոխություններ Բանկի «Ստեփանակերտ» և  «Վարանդա» մասնաճյուղերից ստացված ձեր վարկերի/վարկային գծերի (այսուհետ միասին նաև՝ Վարկ) (բացառությամբ՝ հիփոթեքային վարկերի) սպասարկման պայմաններում՝

ѵ  Վարկի ժամկետանցման դեպքում մայր գումարի ժամկետանց մասի նկատմամբ կիրառվում է վարկի անվանական տոկոսադրույքը, իսկ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ չի կիրառվում:

ѵ  Ոսկու գրավով ապահովված վարկերի դեպքում՝ ոսկյա իրերը հաճախորդի պահանջով վերադարձվում է վերջինիս՝ առանց որևէ նախապայմանի կամ վարկի լրիվ մարման փաստի: Ընդ որում, տվյալ դեպքում վարկը շարունակում է գործել Բանկում:

 

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

 

--00—ԱՊ