Այս պահին բռնահանված 27 246 անձ է հաշվառվել ՀՀ բուժհաստատություններում, 13 443 երեխա՝ դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Շարունակվում է Արցախից բռնի տեղահանված անձանց հաշվառումը բուժհաստատություններում, այս պահին 27 246 անձ արդեն հաշվառվել է։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա ասաց, որ ՀՀ կրթական հաստատություններում իրենց կրթությունն են շարունակում բռնի տեղահանված 13 443 երեխա․ «Մենք գիտենք, որ ընտանիքներից շատերը սպասում էին բնակության հետ կապված աջակցության ծրագրին, որպեսզի նույնականացնեն այն կրթական հաստատությունները, որտեղ երեխաները կկարողանան շարունակել ուսումը։ Կարծում ենք՝ այս շաբաթվա ընթացքում այս քանակը կավելանա և կմոտենա այն ամբողջական թվին, որը վերաբերում է բռնի տեղահանված երեխաների կազմին»,-ասաց նա։

--00—ՅՄ