Մեռնելու իրավունք չունենք, քանի դեռ չենք բարձրացրել Արցախի դրոշը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

cc0bffedca9c8c4d7282101a23448584_M

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ազատ ու անկախ Արցախի Հանրապետություն։ Փառք Քո Հերոս զավակներին, որ ազատագրեցին Սուրբ երկիրը թշնամու կապանքներից, փառք մեր ժողովրդին, որ իրենց նվիրական պայքարով ու աշխատանքով շենացրին հողը հայրենի, կերտեցին բանակ` հաղթական զենքով։

Ընդամենը մեկ չարագործ, մահաբեր, կեղտոտ, անդաստիրակ, տգետ, արյունասեր խելագար իր փոքրաթիվ հանցախմբով կարողացավ զանգվածային խաբեությամբ տիրանալ մեր ժողովրդի իշխանությանը և գողանալ մեզնից մեր հայրենիքը, մեր հաղթանակները, մեր երազանքները։

Այս հանցանքը ներում չունի, դրա պատիժը չի ուշանալու և արժանի է լինելու։ Այս պատժի արդարության ձեռքերը հասնելու են այս հանցանքի բոլոր մասնակիցներին, բոլորին անխտիր։ Արդարացման հույս ոչ ոք չպետք է ունենա։

Մենք մեռնելու իրավունք չունեք, քանի մեր ձեռքով չենք բարձրացրել Արցախի Հանրապետության պետական դրոշը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Փառք Արցախի Հանրապետությանը»։

--00—ՅՄ