Հաղորդակցության ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1108053

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է, որը կառուցվել է 2020-2022 թվականներին՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի շարքի հիման վրա։ Այս հարցը վստահվել է եռակողմ աշխատանքային խմբին։

Այս մասին ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։

«Մեր աշխատանքում ելնում ենք փոխադարձության, հարգանքի սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից ու երկու երկրների ինքնիշխանության իրավասությունից»,-ասել է Զախարովան։

--00—ՅՄ