Էրդողանը գովել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

photo_2023-06-14_14-31-56

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ ուշադրություն հրավիրելով հայ պաշտոնյաների հայտարարությունների վրա, թե նրանք պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։

«Այս հարցում Փաշինյանը ոչ մի քայլ հետ չարեց՝ չնայած իր երկրում այս հարցի նկատմամբ բացասական վերաբերմունքին»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է, որ Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի նկատմամբ։

--00—ՅՄ