ԱՀ-ում ճանապարհների երկայնքով ստեղծվել է 7 հենակետ, 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ռդ

ԼՂ-ում ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել է 7 հենակետ, 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։  Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել է ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 16 ժամանակավոր դիտակետեր։

Ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել է 7 հենակետ, այդ թվում՝ 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքները շարունակվում են Ղարաբաղի բնակեցված շրջաններին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ