Փաշինյանը Ալեն Սիմոնյանի հետ ԱԺ-ում հարգել է Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի բակում ծաղիկներ են խոնարհել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նրանք լռությամբ ու խոնարհումով հարգել են զոհերի հիշատակը:

ալեն նիկոլ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 24 տարի: Այդ օրն ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

ալեն նիկոլ

--00—ՅՄ