Լոկոմոտիվը հաղթեց Ռուբինին․ Թիկնիզյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

qOEjijlOo2I-750x375

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալել էր «Ռուբինին»։ Հանդիպումն ավարտվեց մոսկովյան թիմի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

26-րդ րոպեին Թիկնիզյանի փոխանցումից հաշիվը կրկնապատկեց Անտոն Միրանչուկը։

37-րդ րոպեին իր թիմի 3-րդ գոլը խփեց Վլադիսլավ Սարվելին։

Նաիր Թիկնիզյանը մասնակցեց ամբողջ խաղին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ընդգրկված չէր «Ռուբինի» հայտացուցակում։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ