Լոկոմոտիվից հաստատել են․բանակցություններ են վարում գերմանական ակումբի հետ Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Tiknizyan-8-750x375

«Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը Матч ТВ-ին ասել է, որ մոսկովյան ակումբը բանակցում է գերմանական «Վերդերի» հետ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։

– Այո, մենք բանակցություններ ենք վարում Բրեմենի «Վերդերի» հետ Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։

– Որքա՞ն է հավանականությունը, որ նա կհեռանա։

– Առայժմ չեմ կարող դա ասել։ Խոսքը նրա տրանսֆերային արժեքի մասին է: Եթե ​​չհամաձայնվենք, նա կշարունակի խաղալ մեր թիմում։

– Դուք 5 մլն եվրո եք ուզում, գերմանացիներն առաջարկում են 4 մլն։

– Եկեք առանց թվերի։ Առայժմ մենք համաձայնության չենք եկել գումարի շուրջ,- ասել է Ուլյանովը Матч ТВ-ին:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ