Լոկոմոտիվը հաղթեց Զենիթին, Տիկնիզյանը՝ գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1080666-nair-tiknizyan-i-strahinya-erakovich-750x375

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Մոսկվայի «Լոկոմոտիվը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում ընդունել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» և 3։1 հաշվով հաղթանակ տարել։

Առաջին խաղակեսում՝ ութերորդ րոպեին, Մաքսիմ Գլուշենկովի անկյունայինի խաղարկումից հետո «Զենիթի» դարպասապահ Միխայիլ Կերժակովը գնդակն ուղարկել է սեփական դարպասը՝ դառնալով հետաքրքիր ինքնագոլի հեղինակ և առաջ մղելով «Լոկոմոտիվին»։

Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, հաշիվը հավասարեցրել է Մատեո Կասիերան։ Երկրորդ խաղակեսում՝ 59-րդ րոպեին, Մաքսիմ Գլուշենկովը կրկին առաջ է մղել երկաթուղայիններին։ Հանդիպման վերջնամասում՝ 88-րդ րոպեին, Նաիր Տիկնիզյանը Արտյոմ Ձյուբայի փոխանցումից հետո կրկնապատկել է տանտերերի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 3:1։

Այս հանդիպումից հետո «Զենիթը» նահանջել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ՝ 17 հանդիպումներում վաստակելով 33 միավոր։ Սերգեյ Սեմակի սաները զիջում են «Կրասնոդարին», որն այսօր հաղթեց «Օրենբուրգ»-ի հետ խաղում (2:1) և այժմ 35 միավորով գլխավորում է աղյուսակը: Նույնքան խաղում «Լոկոմոտիվը» վաստակել է 28 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ