Լոկոմոտիվը դուրս մնաց Ռուսաստանի գավաթից, Տիկնիզյանը՝ գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ֆֆ

 

Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Լոկոմոտիվը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Բալթիկային» և դուրս մնաց հետագա պայքարից։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով (առաջին խաղը՝ 2-2). մոսկովյան թիմի կազմում աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը։

Լրացուցիչ ժամանակում հաշիվը չփոխվեց և 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ «Բալթիկան» դուրս եկավ հաջորդ փուլ։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՍՊ