Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2023-11-02_14-04-53

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ։

-00—ՅՄ