«Ինտեր»-ը հաղթեց «Ատալանտա»-ին. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

M

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ատալանտա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ առաջին կեսի վերջին րոպեներին: 40-րդ րոպեին, նշանակված  11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Չախանօղլուն: Միլանյան ակումբին հաջողվեց երկրորդ գնդակը խփել 57-րդ րոպեին: Ստանալով Մխիթարյանի փոխանցումը` հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ աշխարհի գործող չեմպիոն Լաուտարո Մարտինես: Բայց րոպեներ անց «Ատալանտա»-ն կրճատեց հաշվի տարբերությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին:

«Ատալանտա»- «Ինտեր»`1:2:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը դեռևս Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում առաջատարն 28 միավորով:

 

 --00—ԱՊ