Հաստատվել է Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

B8

ՀՀ վարչապետի որոշմամբ, նախօրեին հաստատվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին լրացել էր համալսարանի հոգաբարձուների խորհրդի ժամկետը եւ փաստորեն միայն 2 ամիս անց ձեւավորվեց նոր խորհուրդը, որը դեռ նախագահ չունի, քանի որ խորհուրդն առաջիկայում պետք է նիստ գումարի եւ ընտրի խորհրդի նախագահին։ 

Նոր ձեւավորված խորհրդի կազմը ներկայացնում ենք ստորեւ․

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ  

Տիգրան Խաչատրյան - ՀՀ փոխվարչապետ 

Զարուհի Մաթևոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 

Արտուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ 

Գևորգ Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ 

Հակոբ Քնաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ 

Մարիամ Մինասյան - Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն (համաձայնությամբ) 

Շողեր Վերդյան - Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ) 

Հայկ Համբարձումյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ) 2 Ռուզան Ղազարյան - Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ (համաձայնությամբ) 

Լալիկ Խաչատրյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ) 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամներ 

Կարինե Աբրահամյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր 

Մարիա Եղիազարյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի պրոֆեսոր 

Նաիրա Մանուկյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու 

Նարինե Հեքեքյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու 

Էլլա Ավագյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գերմաներենի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ 

Օֆելյա Ստեփանյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանության ֆակուլտետ, բակալավրի ուսանող 

Սյուզան Մարտիրոսյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետ, բակալավրի ուսանող 3 

Ռիտա Սաղաթելյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետ, բակալավրի ուսանող 

Էլիզա Հարությունյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող 

Մարիանա Գասպարյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող 

--00—ԼՀ